Իրականացված և ընթացիկ ծրագրեր.
Հիմնադրամն ունի ձևավորված ենթահաստատությունների միջոցով կայուն կերպով իրականացվող և ըստ իրադրության կազմվող ու իրականացվող ծրագրեր:
Ինստիտուցիոնալիզացված կերպով կայուն իրականացվող ծրագրերից են.
- բարեգործական ճաշարանը, որտեղ ամեն օր կերակրվում են սոցիալապես անապահով հարյուրավոր մարդիկ,
- ամառային բակային ճամբարները, որոնց տարվա կտրվածքով մասնակցում է Ալավերդցի, Թեղուտցի, Շնողցի և այլ համայնքներից 1000-ից ավելի երեխաներ,
- Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտի գործունեության ապահովումը, որի հիմնական նորոգումը ևս իրականացվել է հիմնադրամի միջոցներով:
Կայուն իրականացվող այլ ծրագրերից են.
- սոցիալապես անապահով տասնյակ ընտանիքներից երեխաների մանկապարտեզներ հաճախելու վարձավճարների վճարում,
- Ալավերդի քաղաքի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ֆինանսավորումը,
- Ալավերդու, Թեղուտի և Շնողի դպրոցներին, արհեստագործական ուսումնարանին, բժշկական ուսումնարանին և այլ կրթական հաստատություններին աջակցությունը,
- յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա կապակցությամբ 1-4 դասարանի աշակերտներին տրամադրվում են պայուսակներ, գրենական պիտույքներ, իսկ անապահով ընտանիքի երեխաներին՝ նաև համազգեստ և այլ հագուստ,
- Հիմնադրամից միջոցներ են տրամադրվում զանգվածային մշակութային միջոցառումների կազմակերպման համար, մշակույթի կենտրոնում և քաղաքում կազմակերպվող բոլոր տոնական միջոցառումների համար,
- մարմնակրթական հաստատություններին աջակցություն,
- Հայրենական պատերազմի վետերանների և արցախյան ազատամարտի զոհված ազատամարտիկների ընտանիքներին սոցիալական օժանդակություն:
Ըստ իրադրային անհրաժեշտության իրականացվող ծրագրերից են.
- Հիմնադրամը հոգ է տանում նաև քաղաքի սոցիալապես անապահով, կարիքավոր ընտանիքների համար. դրամական օգնություն է տրամադրում բուժման համար միջոցներ չունեցող հիվանդներին` դեղորայքի ձեռքբերման և Երևանում բժշկական հետազոտության ծախսերի համար,
- Ալավերդի քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանն աջակցություն,
- կրթության և մշակույթի բնագավառների օբյեկտների տեխնիկական վերազինում,
- սոցիալական օժանդակության այլ ծրագրեր:
«Մանես» բարեգործական հիմնադրամի գործունեության վերաբերյալ առկա են արխիվային տեսանյութեր:
