Հիմնադրամն իր գործունեությունը կազմակերպում է հետևյալ հիմնական սկզբունքներով.
- Հասցեականություն
Իրականացվող ծրագրերն ու ցուցաբերվող աջակցությունը պետք է հստակ հասցեավորված լինեն դեպի այնպիսի թիրախներ, որոնք առավել շատ են զգում սոցիալական օժանդակության կարիքը և որոնց օժանդակելը նպաստում է հիմնադրամի գործունեության նպատակի իրագործմանը:
- Որոշումների ընդունման կոլեգիալություն
Սոցիալական օժանդակության հասցեականության ապահովման հիմնական երաշխիքներից մեկը որոշումների ընդունման կոլեգիալությունն է: «Մանես» հիմադրամում օժանդակության հասցեավորման հետ կապված որոշումներն ընդունում է Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ներառվում են Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի կյանքի տարբեր բնագավառներին, մասնավորապես՝ սոցիալ տնտեսական իրողություններին լավատեղյակ և համայնքներում հեղինակություն վայելող անհատականություններ:
- Հրատապություն և համարժեքություն
Ցուցաբերվող աջակցությունը պետք է լինի ժամանակին և համարժեք այն խնդիրներին, որոնց լուծմանը կոչված է:
- Կայունություն
Սոցիալական օժանդակությունը պետք է միտված լինի դրա անհրաժեշտությունը ծնող պատճառների վերացմանն ու կայուն ինքնահարատ զարգացմանը:
- Թափանցիկություն և հրապարակայնություն
Հիմնադրամի գործունեությունն իրականացվում է տեղեկատվական թափանցիկության, հրապարակայնության և հանրային վերահսկողության ապահովմամբ: